21:25  ,  13 հուլիսի, 2019

Հենրիխ Մխիթարյան․ Անհամբեր սպասում եմ ամերիկացի երկրպագուների հետ հանդիպմանը (ֆոտո)

Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան գրառումով նշել է, որ անհամբեր սպասում է ամերիկացի երկրպագուների հետ հանդիպմանը լոնդոնյան թիմի խաղերին ԱՄՆ-ում։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմն այժմ մարզումային հավաք է անցկացնում Լոս Անջելեսում։

«Արսենալը» ընկերական հանդիպումներ կանցկացնի «Կոլորադո Ռեփիդսի» (հուլիսի 16), Մյունխենի «Բավարիայի» (հուլիսի 18), իտալական «Ֆիորենտինայի» (հուլիսի 20), Մադրիդի «Ռեալի» (հուլիսի 24) հետ։

«Արսենալն» այս ամռանն ընկերական հանդիպումներ կունենա նաեւ ֆրանսիական «Լիոնի» (հուլիսի 28) եւ «Անժեի»  (հուլիսի 31) հետ։ Օգոստոսի 4-ին անգլիական թիմը կհյուրընկալվի  Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» (Գամպերի գավաթի խաղարկություն)։

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջին տուրի հանդիպումն «Արսենալը» կանցկացնի օգոստոսի 11-ին՝ հյուրընկալվելով «Նյուքասլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում