17:06  ,  11 հուլիսի, 2019

Հենրիխ Մխիթարյան․ Լոս Անջելես, սպասի՛ր մեզ (ֆոտո)

Հայաստանի հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է ուղեւորությանը Լոս Անջելես՝ հրապարակելով «Արսենալի» թիմային լուսանկարը։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը մրցաշրջագայության ընթացքում ընկերական հանդիպումներ կանցկացնի «Կոլորադո Ռեփիդսի» (հուլիսի 16), Մյունխենի «Բավարիայի» (հուլիսի 18), իտալական «Ֆիորենտինայի» (հուլիսի 20), Մադրիդի «Ռեալի» (հուլիսի 24) հետ։

«Արսենալն» այս ամռանն ընկերական հանդիպումներ կունենա նաեւ ֆրանսիական «Լիոնի» (հուլիսի 28) եւ «Անժեի»  (հուլիսի 31) հետ։ Օգոստոսի 4-ին անգլիական թիմը կհյուրընկալվի  Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» (Գամպերի գավաթի խաղարկություն)։

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջին տուրի հանդիպումն «Արսենալը» կանցկացնի օգոստոսի 11-ին՝ հյուրընկալվելով «Նյուքասլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում