@BautistaAgut books a #Wimbledon semi-final clash against Novak Djokovic.
— ATP Tour (@ATP_Tour) 10 июля 2019 г.
@Wimbledonpic.twitter.com/v5RLc4sGtI
Իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը (22) նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։ 31-ամյա թենիսիստը չորս սեթում առավելության հասավ 29-ամյա արգենտինացի Գիդո Պելյայի (26) նկատմամբ՝ 7։5, 6։4, 3։6, 6։3։ Բաուտիստա-Ագուտն առաջին անգամ հանդես կգա «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում։
Կիսաեզրափակիչում Բաուտիստա-Ագուտի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը 6։4, 6։0, 6։2 հաշվով առավելության էր հասել բելգիացի Դավիդ Գոֆենի նկատմամբ։
Կիսաեզրափակիչը տեղի կունենա հուլիսի 12-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում