NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի մասին պատմող #SportLife Vlog-ը: Հերթական թողարկման համար Լուսինե Շահբազյանն ուսումնասիրել է մականախաղը, մարզաձեւի հայկական ընտանիքը, պայմանները, խնդիրներն ու զարգացման հեռանկարները, հետեւել մինչեւ 16 տարեկանների Հայաստանի հավաքականի մարզմանը Հրազդան քաղաքում գտնվող մականախաղի համար նախատեսված մարզադաշտում՝ միակը Հայաստանում:
Մականախաղի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը հուլիսի 4-6-ը Բուլղարիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
#SportLifeVlog-ի #interview բաժնի հերոսն այս անգամ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC International Silver գոտու հաղթող, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Արամ Ավագյանն է: Լուսինե Շահբազյանը բռնցքամարտիկի հետ զրուցել է ԱՄՆ-ում կայացած հաղթական մենամարտի, #Canelo շոուին մասնակցելու, Punch Boxing Promotion-ի հետ համագործակցությունը խզելու եւ ամերիկյան Glendale Fighting Club-ին անդամակցելու մասին: Արամ Ավագյանը նպատակ ունի բռնցքամարտիկի կարիերան շարունակել ԱՄՆ-ում եւ հուլիսին կրկին կմեկնի ԱՄՆ: Անցած շաբաթ ծնվեց Արամ Ավագյանի որդին՝ Արտյոմը: #SportLifeVloge ներկա է գտնվել նորածնի ծննդատնից դուրս գրվելուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի