09:40 1 հուլիսի, 2019NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի մասին պատմող #SportLife Vlog-ը: Հերթական թողարկման համար Լուսինե Շահբազյանն ուսումնասիրել է մականախաղը, մարզաձեւի հայկական ընտանիքը, պայմանները, խնդիրներն ու զարգացման հեռանկարները, հետեւել մինչեւ 16 տարեկանների Հայաստանի հավաքականի մարզմանը Հրազդան քաղաքում գտնվող մականախաղի համար նախատեսված մարզադաշտում՝ միակը Հայաստանում:
Մականախաղի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը հուլիսի 4-6-ը Բուլղարիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
#SportLifeVlog-ի #interview բաժնի հերոսն այս անգամ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC International Silver գոտու հաղթող, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Արամ Ավագյանն է: Լուսինե Շահբազյանը բռնցքամարտիկի հետ զրուցել է ԱՄՆ-ում կայացած հաղթական մենամարտի, #Canelo շոուին մասնակցելու, Punch Boxing Promotion-ի հետ համագործակցությունը խզելու եւ ամերիկյան Glendale Fighting Club-ին անդամակցելու մասին: Արամ Ավագյանը նպատակ ունի բռնցքամարտիկի կարիերան շարունակել ԱՄՆ-ում եւ հուլիսին կրկին կմեկնի ԱՄՆ: Անցած շաբաթ ծնվեց Արամ Ավագյանի որդին՝ Արտյոմը: #SportLifeVloge ներկա է գտնվել նորածնի ծննդատնից դուրս գրվելուն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.