15:12  +04,  30 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Հովհաննես Բաչկովը՝ չեմպիոն

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովը նվաճեց Մինսկում ավարտին մոտեցող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի հաղթողի կոչումը։

64 կգ քաշայինների եզրափակիչում Բաչկովի մրցակիցը Սոֆիան Ումիհանն (Ֆրանսիա) էր, որը կիսաեզրափակիչում 5։0 հաշվով հաղթել էր Լյուկ Մաքորմաքին (Մեծ Բրիտանիա)։ Եզրափակիչում Հայաստանի հավաքականի ավագը հաղթեց 3։2 հաշվով։

Բաչկովը։ պայքարը սկսել է 1/8 երզափակիչից, որտեղ 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Իռլանդիան ներկայացնող Ջեյմս Մաք Ժիվերնի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 5։0 հաշվով պարտության էր մատնել հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսին։ Կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկով մենամարտել էր հոլանդացի Էնրիկո Լակրուսի հետ եւ առավելության հասել 4:1 հաշվով:

Եվրոպական խաղերը բռնցքամարտիկների համար 2019թ․ Եվրոպայի առաջնությունն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: