22:27  ,  28 հունիսի, 2019

ԵԽ-2019. Հովհաննես Բաչկովը կմենամարտի ոսկե մեդալի համար

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Մինսկում ավարտին մոտեցող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի եզրափակիչ եւ կպայքարի ոսկե մեդալի համար:

64 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկով մենամարտեց հոլանդացի Էնրիկո Լակրուսի հետ եւ առավելության հասավ 4:1 հաշվով: Հայաստանի հավաքականի ավագը պայքարը սկսել է 1/8 երզափակիչից, որտեղ 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Իռլանդիան ներկայացնող Ջեյմս Մաք Ժիվերնի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 5։0 հաշվով պարտության էր մատնել հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսին։

Հունիսի 30-ին կայանալիք Եզրափակիչում Բաչկովի մրցակիցը կլինի Սոֆիանե Ումիհան (Ֆրանսիա), որը 5։0 հաշվով հաղթեց Լյուկ Մաքորմաքին (Մեծ Բրիտանիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում