22:04  +04,  26 հունիսի, 2019

«Փյունիկը» ոչ ոքի խաղաց Ավստրիայում (ֆոտո)

Սլովենիայում մարզումային հավաք անացկացնող Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» մեկնել է Ավստրիա եւ ստուգողական խաղում մրցել  ավստրիական «Հարտբերգի» հետ։  

Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը հանդիպումն ավարտել է ոչ ոքի՝ 1։1։ Պատասխան գոլը հայկական թիմի կազմում 85-րդ րոպեին խփել է Սերգեյ Շեւչուկը։ Առաջին խաղակեսում Էդգար Մանուչարյանը չի կարողացել արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։

«Փյունիկը» պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլին։ Հուլիսի 11-ին հայկական թիմը Գյումրիի քաղաքային ստադիոնում կընդունի մակեդոնական «Շկուպիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: