11:38  +04,  25 հունիսի, 2019

NBA-ի ամենաարժեքավոր խաղացողն ու նորեկն` օտարերկրացիներ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ավարտված մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողն ու լավագույն նորեկը օտարերկրացիներ են։ Սանտա Մոնիկայում տեղի է ունեցել NBA-ի պարգեւատրության արարողությունը։ «Միլուոկիի» նիգերիական ծագումով 24-ամյա հունաստանցի հարձակվող Յանիս Ադետոկումբոն ստացել է MVP-ի մրցանակը, իսկ «Դալլասի» 20-ամյա սլովենացի պաշտպան Լուկա Դոնչիչը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն նորեկ։

ESPN Stats & Info-ն հաղորդում է, որ առաջին անգամ 2002-ին է այս երկու մրցանակները բաժին հասել օտարերկրացիների․ Վիրգինյան կղզիների ներկայացուցիչ Թիմ Դանքան («Սան Անտոնիո»)՝ MVP, իսպանացի Պոու Գազոլ («Մեմֆիս»)՝ լավագույն նորեկ։ Թիմ Դանքանը թեեւ Վիրգինյան կղզիների ներկայացուցիչ է, սակայն տարածքը համարվում է ԱՄՆ-ի մի մաս։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: