11:38 25 հունիսի, 2019Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ավարտված մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողն ու լավագույն նորեկը օտարերկրացիներ են։ Սանտա Մոնիկայում տեղի է ունեցել NBA-ի պարգեւատրության արարողությունը։ «Միլուոկիի» նիգերիական ծագումով 24-ամյա հունաստանցի հարձակվող Յանիս Ադետոկումբոն ստացել է MVP-ի մրցանակը, իսկ «Դալլասի» 20-ամյա սլովենացի պաշտպան Լուկա Դոնչիչը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն նորեկ։
ESPN Stats & Info-ն հաղորդում է, որ առաջին անգամ 2002-ին է այս երկու մրցանակները բաժին հասել օտարերկրացիների․ Վիրգինյան կղզիների ներկայացուցիչ Թիմ Դանքան («Սան Անտոնիո»)՝ MVP, իսպանացի Պոու Գազոլ («Մեմֆիս»)՝ լավագույն նորեկ։ Թիմ Դանքանը թեեւ Վիրգինյան կղզիների ներկայացուցիչ է, սակայն տարածքը համարվում է ԱՄՆ-ի մի մաս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.