Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ավարտված մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողն ու լավագույն նորեկը օտարերկրացիներ են։ Սանտա Մոնիկայում տեղի է ունեցել NBA-ի պարգեւատրության արարողությունը։ «Միլուոկիի» նիգերիական ծագումով 24-ամյա հունաստանցի հարձակվող Յանիս Ադետոկումբոն ստացել է MVP-ի մրցանակը, իսկ «Դալլասի» 20-ամյա սլովենացի պաշտպան Լուկա Դոնչիչը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն նորեկ։
ESPN Stats & Info-ն հաղորդում է, որ առաջին անգամ 2002-ին է այս երկու մրցանակները բաժին հասել օտարերկրացիների․ Վիրգինյան կղզիների ներկայացուցիչ Թիմ Դանքան («Սան Անտոնիո»)՝ MVP, իսպանացի Պոու Գազոլ («Մեմֆիս»)՝ լավագույն նորեկ։ Թիմ Դանքանը թեեւ Վիրգինյան կղզիների ներկայացուցիչ է, սակայն տարածքը համարվում է ԱՄՆ-ի մի մաս։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 14 հոկտեմբերի 
16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի