Ղազախական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի հնարավոր տեղափոխությունը «Կայսարից» չեմպիոն «Աստանա», որը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի ռումինական «Կլուժի» հետ։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 25-ամյա ֆուտբոլիստը չհերքեց նման տրանսֆերի հավանականությունը։
«Առայժմ չեմ կարող մեկնաբանել այս լուրը։ Առաջիկայում ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց Տիգրան Բարսեղյանը։
Ղազախստանի ընթացիկ առաջնությունում Տիգրան Բարսեղյանը մասնակցել է 14 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:27 , 19 նոյեմբերի
21:23 , 19 նոյեմբերի
20:34 , 19 նոյեմբերի
19:04 , 19 նոյեմբերի
18:07 , 19 նոյեմբերի
17:02 , 19 նոյեմբերի
16:15 , 19 նոյեմբերի
15:10 , 19 նոյեմբերի
14:29 , 19 նոյեմբերի
13:57 , 19 նոյեմբերի