20:21 24 հունիսի, 2019Ղազախական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի հնարավոր տեղափոխությունը «Կայսարից» չեմպիոն «Աստանա», որը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի ռումինական «Կլուժի» հետ։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 25-ամյա ֆուտբոլիստը չհերքեց նման տրանսֆերի հավանականությունը։
«Առայժմ չեմ կարող մեկնաբանել այս լուրը։ Առաջիկայում ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց Տիգրան Բարսեղյանը։
Ղազախստանի ընթացիկ առաջնությունում Տիգրան Բարսեղյանը մասնակցել է 14 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.