Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում երկրորդ տուրի հանդիպումն անցկացրին B խմբում ընդգրկված թիմերը։ Արգենտինայի հավաքականը մրցեց Պարագվայի հետ եւ պարտությունից խուսափեց «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ՝ 1։1։
Արգենտինան երկու խաղում վաստակել է 1 միավոր եւ վերջին տեղում է։ Պարագվայը վաստակել է 2 միավոր։
Քառորդ եզրափակիչի ուղեգիրն ապահովեց խմբի առաջատար Կոլումբիան, որը 1։0 հաշվով հաղթեց Քաթարին եւ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հունիսի 23-ին կայանալիք վերջին տուրում Արգենտինան կխաղա Քաթարի, Պարագվայը՝ Կոլումբիայի հետ։ Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։
Ամերիկայի Գավաթ, B խումբ, երկրորդ տուր
Արգենտինա - Պարագվայ՝ 1։1 (տեսանյութ)
Լիոնել Մեսի, 57, 11մ - Ռիչարդ Սանչես, 37
Չիրացրած 11մ՝ Դերլիս Գոնսալես (Պարագվայ), 63
Կոլումբիա - Քաթար՝ 1։0 (տեսանյութ)
Դուվան Սապատա, 86
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում