13:48  ,  19 հունիսի, 2019

«Մանչեսթեր Սիթին» 95 միլիոն եվրո է առաջարկել «Նապոլիի» խաղացողի համար

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է իր ղեկավարած թիմի պաշտպանությունում տեսնել իտալական «Նապոլիի» խաղացող Կալիդու Կուլիբալիին։

Մանչեսթերյան ակումբը սենեգալցի կենտրոնական պաշտպանի համար իտալական թիմին առաջարկել է 95 միլիոն եվրո, հաղորդում է Gazzetta dello Sport-ը։

27-ամյա Կուլիբալին «Նապոլի» է տեղափոխվել 2014-ին բելգիական «Գենկից»։ Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող Կուլիբալին հանդես է եկել Ֆրանսիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականում, սակայն 2015-ից ներկայացնում է Սենեգալի ազգային հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում