12:44  +04,  19 հունիսի, 2019

Ռուբեն Նազարեթյան․ Մեզ հաջողվեց հաղթել Իտալիային թիմային խաղի շնորհիվ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է իր ղեկավարած թիմի 2։1 հաշվով հաղթանակը Իտալիայի հավաքականի հետ ընկերական խաղում։

«Մեզ հաջողվեց հաղթել թիմային խաղի շնորհիվ։ Մեկշաբաթյա լավ նախապատրաստություն անցանք։ Տղաները նաև հասկացան, որ կարող ենք ու պարտավոր ենք հաղթել։ Թիմի առջև հենց այդ խնդիրն էր դրված։ Նման մրցակիցների դեմ առաջին պլան են մղվում ցանկությունը, նվիրվածությունը, աշխատանքը, ինչը երեկ մեր թիմն ամբողջովին ներդրել է։ Այս ամենի արդյունքում կարողացանք հաղթել։

Այս հանդիպմանը մասնակցեցինք երկու քառյակով, ինչի շնորհիվ մեր տղաները առաջադրանքը ավելի հստակ կատարեցին։ Քառյակների խաղալու միջև եղած տևողությունը քիչ էր։ Կարողացանք այդ կարճ դադարները արդյունավետ կերպով օգտագործել։ Բայց հաղթանակի գլխավոր գրավականը նախորդ խաղի լավ վերլուծությունն էր և սխալները նվազագույնի հասցնելը։

Այսպիսի թիմի հաղթելուց հետո բոլորի խաղի գնահատականը բարձր է։ Ինձ համար ամենակարևորը նվիրվածությունն է, ինչը խաղի ընթացքում զգացի։ Շատ կարևոր է նաև, որ մարզչի առաջադրանքը հստակորեն կատարվի։ Սա խաղացողի պատրաստակամության առաջնային բաղադրիչ է։ Դարպաապահի վստահ խաղը ևս փոխանցվեց խաղընկերներին։ Այս ամենը բերեց վերջնական արդյունքի»,- Ռուբեն Նազարեթյանն ասել է ՀՖՖ մամուլի ծառայությանը։

Հունիսի 19-ին Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի իտալացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ