11:19  ,  19 հունիսի, 2019

Իսլանդիայի ամենաթանկ ֆուտբոլիստն ամուսնացել է «Միսս Իսլանդիա-2008»-ի հաղթողի հետ (ֆոտո)

Անգլիայի «Էվերտոնի» եւ Իսլանդիայի հավաքականի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնն ամուսնացել է «Միսս Իսլանդիա-2008»-ի հաղթող Ալեքսանդրա Իվարսդոտիրի հետ։ 29-ամյա ֆուտբոլիստն ու 30-ամյա մոդելը միասին են 2010 թվականից։ Պսակադրությունը տեղի է ունեցել Իտալիայում, Կոմո լճի ափին։

Իսլանդիայում նորապսակներին կոչում են Iceman եւ Ice Queen։ Ալեքսանդրա Իվարսդոտիրը նաեւ Miss World Sports-ի հաղթող է։

Սիգուրդսոնը Իսլանդիայի պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստն է։ 2017-ի ամռանը նա «Սուոնսիից» «Էվերտոն» է տեղափոխվել 49 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում