14:16  ,  16 հունիսի, 2019

«Ռեալը» 168 միլիոն եվրո է առաջարկել Մոհամեդ Սալահի համար

Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը» փորձեր են ձեռնարկել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայքարել Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի տրանսֆերի համար, հաղորդում է Mirror-ը։

Երկու ակումբներն էլ «Լիվերպուլին» Սալահի տրանսֆերի համար առաջարկել են 168 միլիոն եվրո։ Սակայն 27-ամյա եգիպտացի ֆուտբոլիստը չի ցանկացել հեռանալ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից։

«Լիվերպուլի» ղեկավարության եւ մարզչական շտաբի ռազմավարությունն է չվաճառել առաջատարներից որեւէ մեկին։

Ավարտված մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» հետ մասնակցել է 52 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում