10:17  ,  16 հունիսի, 2019

Golden Boy-ի հավակնորդները

Հայտնի են 2019թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ (մինչեւ 21 տարեկան) ֆուտբոլիստի մրցանակի 100 հավակնորդները։ Tuttosport-ի Golden Boy-ի դափնեկիրը կընտրվի առաջատար մարզական պարբերականների լրագրողների քվեարկությամբ։

Հավակնորդների թվում են նաեւ Մատեյս Դե Լիգտը («Այաքս»), Վինիսիուսը, Անդրեյ Լունինը (երկունս էլ՝ «Ռեալ»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Մատեո Գենդուզին («Արսենալ»), Կալում Հադսոն-Օդոին («Չելսի»), Ջեյդոն Սանչոն («Բորուսիա Դորտմունդ»), Կայ Հավերցը («Բայեր»), Մոյզե Քինը («Յուվենտուս»), Ջանլուիջի Դոնարուման («Միլան»), այլ խաղացողներ։

Հոկտեմբերին հայտնի կդառնա 20 հավակնորդների եզրափակիչ ցուցակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում