22:06  ,  12 հունիսի, 2019

Գվարդիոլա․ Ազարը տպավորիչ խաղացող է, «Ռեալը» լավ է ուժեղանում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի տեղափոխությունը Լոնդոնի «Չելսիից» Մադրիդի «Ռեալ»։

«Լավ է ուժեղանում «Ռեալը»։ Ազարը տպավորիչ խաղացող է, լավագույններից մեկն է իմ տեսած ֆուտբոլիստներից։ Իսպանական ֆուտբոլը ստացավ խաղացողի, որն ուրախություն կպարգեւի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Ազարի շնորհանդեսը «Ռեալում» տեղի կունենա հունիսի 13-ին։ «Չելսիում» նա անցկացրել է 352 հանդիպում, խփել 110 գոլ, կատարել 92 գոլային փոխանցում։ Բելգիայի հավաքականում 28-ամյա խաղացողը մասնակցել է 102 հանդիպման, խփել 30 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում