Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի հարսանիքը տեղի կունենա հունիսի 15-ին Սեւիլիայում։ Հրավիրված է 400 մարդ։
33-ամյա ֆուտբոլիստը պսակադրությանն ու հարսանյաց հանդեսին հրավիրել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, ակումբակիցներ Լուկաս Վասկեսին, Կեյլոր Նավասին եւ Լուկաս Մոդրիչին։
Իսպանիայի հավաքականից նա հրավիրել է «Բարսելոնայի» խաղացողներ Պիկեին (տիկնոջ՝ Շակիրայի հետ), Ժորդի Ալբային եւ Սերխի Բուսկետսին։
Արարողությանը ներկա կլինի նաեւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն։ Հրավիրված է նաեւ Իսպանիայի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, սակայն նա չի կարողանա մեկնել Սեւիլիա։
Ռամոսն ու Պիլար Ռուբիոն միասին են 2012 թվականից, ունեն երեք որդի։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում