16:15  ,  12 հունիսի, 2019

Լուկա Յովիչի շնորհանդեսը «Ռեալում»

Մադրիդի «Ռեալը» ներկայացրեց թիմի նորեկ, սերբ հարձակվող Լուկա Յովիչին։

«Ես աշխարհի ամենաերջին երիտասարդն եմ, քանի որ պայմանագիր եմ կնքել լեգենդար ակումբի հետ։ Առավելագույն ջանք կգործադրեմ «Ռեալի» հետ տիտղոսներ նվաճելու համար։ Վստահ եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել»,- ասել է Յովիչը «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ։

21-ամյա ֆուտբոլիստը վեց տարվա պայմանագիր է կնքել։  Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի գինը 65 միլիոն եվրո է։ Վեց տարում ֆուտբոլիստը կվաստակի 70 միլիոն եվրո։

Գերմանիայի ավարտված առաջնությունում Լուկա Յովիչը մասնակցել է 32 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Եվրոպայի լիգայում Յովիչը մասնակցել է 14 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Գերմանական թիմը հասել էր Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։

Յովիչը սերբական «Ցրվենա Զվեզդայի» սան է։ Բելգրադի թիմում նա հանդես է եկել 2014-2016 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել պորտուգալական «Բենֆիկա», որտեղից մեկ տարի անց վարձակալությամբ միացել էր Ֆրանկֆուրտի թիմին։ Անցած մրցաշրջանում «Այնտրախտը» գնել էր նրա տրանսֆերային իրավունքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում