10:17  ,  11 հունիսի, 2019

Դի Մարիա․ ՊՍԺ-ում Նեյմարի հետ շատ ենք խոսում Մեսիի մասին

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան պատմել է, որ փարիզյան ակումբում ինքն ու բրազիլացի հարձակվող Նեյմարը հաճախ են խոսում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին։

«Ես հավանում եմ խաղալ Մեսիի հետ, հավանում եմ հետեւել նրա գործողություններին հավաքականի մարզումների ժամանակ։ Նրա արածը բացառիկ է։ Հնարավոր չէ բացատրել։ ՊՍԺ-ում Նեյմարի հետ շատ ենք խոսում Լեոյի մասին։ Նեյմարը պատմել է ինձ, որ Մեսիի եւ Լուիս Սուարեսի հետ ունի ընդհանուր նամակագրություն Whatsapp-ում, որի միջոցով շատ են հաղորդակցվում»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Դի Մարիան նաեւ հայտնել է, որ ժամանակին ունեցել է հնարավորություն տեղափոխվել «Բարսելոնա»։

Նեյմարը կատալոնական ակումբում Մեսիի հետ խաղացել է 2013-2017 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում