02:22  ,  29 մայիսի, 2019

Մեսին՝ Իսպանիայի առաջնության լավագույն խաղացող

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Իսպանիայի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստ Marca-ի վարկածով։

31-ամյա ֆուտբոլիստը 34 խաղում խփել է 36 գոլ՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու։ Մեսին կատարել է նաեւ 13 գոլային փոխանցում՝ այդ ցուցանիշով առաջին տեղը կիսելով «Սեւիլիայի» կիսապաշտպան Պաբլո Սարաբիայի հետ։

Մեսին դարձավ Իսպանիայի 10-ակի չեմպիոն։ Այս տարի նա 6-րդ անգամ արժանացավ Եվրոպայի լավագույն ռմբարկուի մրցանակին՝ «Ոսկե խաղակոշիկին»։

Չեմպիոնների լիգայի ավարտվող մրցաշրջանի 10 խաղում Մեսին խփել է 12 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով