10:53  ,  24 մայիսի, 2019

Նեյմարն առանց Տուխելի թույլտվության մեկնել է Բրազիլիա

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն առանց փարիզյան ակումբի թույլտվության մեկնել է Բրազիլիա։ Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում ՊՍԺ-ն մայիսի 24-ին կխաղա Ռեյմսի դեմ։

Բրազիլացի ֆուտբոլիստը որոակազրկված է եւ չէր կարող մասնակցել այդ հանդիպմանը։ Սակայն ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ ինքը Նեյմարին թույլ չէր տվել լքել թիմի ճամբարը, գրում է Le Parisien-ը։

Նեյմարը Բրազիլիայի հավաքականի կազմում կմասնակցի հայրենիքում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որը կմեկնարկի հունիսի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում