16:01  ,  23 մայիսի, 2019

«Բարսելոնան» 3 տարվա պայմանագիր կնքեց 18-ամյա կիսապաշտպանի հետ

«Բարսելոնան» հայտարարեց հոլանդական «Գրոնինգենի» կիսապաշտպան Լյուդովիտ Ռեյսին (հունիսի 1-ին կդառնա 19 տարեկան) ձեռք բերելու մասին։ Կատալոնական ակումբը հոլանդացի ֆուտբոլիստի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր, եւս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 3,25 միլիոն եվրո, հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։

Պայմանագրում նրա տրանսֆերային գինը սահմանվել է 100 միլիոն եվրո։ Սպասվում է, որ նա կարիերան Իսպանիայում կսկսի ակումբի երկրորդ թիմում։

Այս մրցաշրջանում Ռեյսը «Գրոնինգենի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նա 7 հանդիպում է անցկացրել Հոլանդիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում