15:02  +04,  23 մայիսի, 2019

Օբամեյանգ․ Գիտենք, որ խայտառակություն է, բայց հարգում ենք Մխիթարյանի որոշումը

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի որոշումը չմասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը։

«Մենք գիտենք, որ սա խայտառակություն է, բայց մենք հարգում ենք նրա որոշումը։ Նրա համար հեշտ չէ գնալ այնտեղ քաղաքական խնդիրների պատճառով։ Սա մեծ խայտառակություն է, բայց մենք հիմա ունենք եւս մեկ մոտիվացիա հաղթանակի համար։ Թիմում բոլորը ցանկանում են վերադառնալ Չեմպիոնների լիգա։ Դա նպատակ էր մրցաշրջանի մեկնարկից»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Evening Standard-ը։

Մայիսի 29-ին կայանալիք խաղում «Արսենալի» մրցակիցը կլինի կլինի «Չելսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ