12:08  ,  28 հոկտեմբերի, 2018

Գրեգ Պոպովիչը՝ 1200 հաղթանակ տարած 5-րդ մարզիչը NBA-ի պատմության մեջ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում «Լոս Անջելես Լեյքերսի» նկատմամբ 110:106 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ «Սան Անտոնիո Սփյորսի» գլխավոր մարզիչ Գրեգ Պոպովիչը դարձավ NBA-ի պատմության մեջ 5-րդ մարզիչը, որը մարզչական կարիերայի ընթացքում տանում 1200 հաղթանակ (անցկացրած հանդիպումների 68.8 տոկոսը):

Նախկինում այդ ցուցանիշը գրանցել են Փեթ Ռայլին (1210 հաղթանակ՝  63,6 տոկոս), Ջերի Սլոանը (1221, 60,3%), Լենի Ուիլքենսը (1332, 53,6%) եւ Դոն Նելսոնը (1335, 55,7%): Նրանցից միայն 69-ամյա Պոպովիչն է շարունակում մարզչական կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով