12:40  ,  13 հունիսի, 2023

Սերբ Նիկոլա Յոկիչը՝ NBA-ի եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր խաղացող

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճած «Դենվեր Նագեթսի» 28-ամյա սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչն արժանացել է եզրափակիչ շարքի ամենարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակին, որը լեգենդար կենտրոնական Բիլ Ռասելի անունով է։

Եզրափակիչ շարքի 5-րդ խաղում «Դենվեր Նագեթսն» առավելության էր հասել 94:89 հաշվով՝ ընդհանուր շարքի հաշիվը դարձնելով 4։1։

Յոկիչը Յանիս Ադետոկունբոյից (Հունաստան), Դիրկ Նովիցկիից (Գերմանիա), Տոնի Պարկերից (Ֆրանսիա) եւ Հակիմ Օլաջուվոնից (Նիգերիա) հետո  ԱՄՆ-ում չծնված 5-րդ բասկետբոլիստն է, որն արժանանում է NBA-ի եզրափակիչ շարքի MVP-ի մրցանակին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով