23:41  AMT,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Նորայր Վարդանյանը 11-րդն է

Ծանրամարտի տղամարդկանց օլիմպիական մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Նորայր Վարդանյանը երկամարտում գրավեց 11-րդ տեղը։

94 կգ քաշային Նորայր Վարդանյանը յուրաքանչյուր վարժությունում հաջող կատարեց միայն առաջին փորձը։ Պոկում վարժությունում նա բարձրացրեց 170 կգ, ինչը 13-րդ արդյունքն էր, իսկ հրում վարժությունում բավարարվեց 210 կգ արդյունքով։ Առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցած Նորայր Վարդանյանը երկամարտում հավաքեց 380 կգ։

Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը աշխարհի ռեկորդով երկրորդ անգամ նվաճեց Ղազախստանի ներկայացուցիչ Իլյա Իլինը՝ 418 կգ։ Ղազախստանը նվաճեց 5-րդ ոսկե մեդալը, դրանցից չորսը՝ ծանրորդների շնորհիվ։ Փոխչեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Ալեքսանդր Իվանովը՝ 409։ Բրոնզե մեդալակիրը ռումինացի Անատոլի Կիրիկուն է՝ 407։

30-րդ Օլիմպիական խաղեր

Ծանրամարտ, 94 կգ քաշային կարգ

Տղամարդիկ

1. Իլյա Իլին (Ղազախստան)՝ 418 կգ - աշխարհի ռեկորդ (185+233 - աշխարհի ռեկորդ)

2. Ալեքսանդր Իվանով (Ռուսաստան)՝ 409 (185+224)

3. Անատոլի Կիրիկու (Ռումինիա)՝ 407 (181+226)

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Ո՞ւմ կցանկանայիք տեսնել ֆուտբոլի Հայաստանի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում
Վարդան Մինասյան
Միշել Տեր-Զաքարյան
Վալերի Կարպին
Ալեքսանդր Գրիգորյան
Սարգիս Հովսեփյան
Այլ մարզիչ
  • Հարցում
Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի հաղթող
«Ռեալ»
«Բավարիա»
«Բարսելոնա»
«Չելսի»
«Ման. Սիթի»
«Բորուսիա Դ.»
Այլ թիմ
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ