21:00  ,  20 սեպտեմբերի, 2012

Վալերի Ադամսը ստացավ Լոնդոնի օլիմպիական ոսկե մեդալը

Նորզելանդացի գնդահրորդ Վալերի Ադամսը ստացել է Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, որը նրան բաժին հասավ բելառուս Նադեժդա Օստապչուկի որակազրկումից հետո։ Նրա արյան մեջ հայտնաբերվել էին արգելված խթանիչներ։ Ադամսը Լոնդոնում ցույց էր տվել երկրորդ արդյունքը։

Ադամսի պարգեւատրությունը տեղի է ունեցել Նոր Զելանդիայի օլիմպիական հավաքականի անդամների եւ երկու հազար հանդիսականների ներկայությամբ։ 27-ամյա կրկնակի օլիմպիական չեմպիոնի համար, նույնիսկ, պատվո հարթակ էին կանգնեցրել։ Նոր Զելանդիայի տարածքում պատմության մեջ առաջին անգամ է անցկացվել օլիմպիական չեմպիոնի պարգեւատրություն, հաղորդում է 3news.co.nz-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով