22:33  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Բրազիլիան կիսաեզրափակիչում է

Ֆուտբոլի տղամարդկանց Բրազիլիայի հավաքականը 3։2 հաշվով առավելության հասավ հոնդուրասցիների նկատմամբ եւ դուրս եկավ օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հոնդուրասի թիմը 33-րդ րոպեից խաղում է 10 ֆուտբոլիստներով։ Հոնդուրասցիների կազմում հեռացում եղավ նաեւ 90-րդ րոպեին։

Բրազիլիան եզրափակիչի ուղեգրի համար կհանդիպի Մեծ Բրիտանիա – Հարավային Կորեա զույգի հաղթողի հետ։

30-րդ Օլիմպիական խաղեր
Ֆուտբոլ, տղամարդիկ
Քառորդ եզրափակիչ

Բրազիլիա - Հոնդուրաս՝ 3։2

Մարտինես 12 (0:1). Դամիաո 38 (1:1). Էսպինոզա 48 (1:2). Նեյմար 52 (2:2 – 11մ). Դամիաո 60 (3:2).

Հեռացում. Կրիսանտո, 33, Էսպինոզա, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով