Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Վոյդան Շահերկանին դուրս մնաց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ձյուդոյի կանանց մրցաշարից:
78+ կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Շահերկանին հանդես եկավ ոչ թե հիջաբով, այս սեւ գլխարկով: Մեկնարկային գոտեմարտում նա պարտվեց Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մելիսե Մոխիկային, որի հաջորդ մրցակիցը կլինի ռուս Ելենա Իվաշչենկոն:
Հիշեցնենք, որ Շահերկանին Սաուդյան Արաբիայի առաջին մարզուհին է, որը մասնակցում է Օլիմպիական խաղերին:
30-րդ Օլիմպիական խաղեր
Կանայք
Ձյուդո, 78+
1/16 եզրափակիչ
Մոխիկա (Պուերտո Ռիկո) – Շահերկանի (Սաուդյան Արաբիա) – իպոն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում