15:31  ,  19 հուլիսի, 2012

«Բարսելոնան» ձեռք բերեց «Սպորտինգի» տաղանդներին

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Լիսաբոնի «Սպորտինգի» պորտուգալացի խաղացողներ Ագոստինո Կային եւ Էդգար Յեին ձեռք բերելու մասին:

Առաջիկայում երիտասարդ ֆուտբոլիստները կժամանեն Իսպանիա եւ բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքեն «Բարսելոնայի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ագոստինոն Պորտուգալիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է օրեր առաջ ավարտված Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությանը, իսկ Էդգարը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշարը:

Հաջորդ մրցաշրջանում երկու ֆուտբոլիստներն էլ հանդես կգան կատալոնական ակումբի երիտասարդական թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում