00:40  ,  16 հուլիսի, 2012

Իսպանիան՝ ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող

Իսպանիայի պատանեկան հավաքականը դարձավ ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության հաղթող:

Էստոնիայում կայացած մրցաշարի եզրափակիչում Իսպանիայի թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ Հունաստանի հավաքականի նկատմամբ: Հաղթական գնդակը խաղի 80-րդ րոպեին խփեց Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչ Խոսե Ռոդրիգեսը, ով խփած հինգ գոլով ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու:

Հետաքրքիր է, որ վերջին 10 տարվա ընթացքում Իսպանիայի պատանեկան հավաքականը վեց անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Միայն 2010 թվականին իսպանացիները եզրափակիչում պարտվեցին Ֆրանսիայի թիմին:

Եվրոպայի պատանեկան առաջնություն, եզրափակիչ

Իսպանիա – Հունաստան՝ 1:0

Խոսե Ռոդրիգես, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում