11:17  ,  28 ապրիլի, 2024

«Բարսելոնան» մտադիր է վաճառել Ռոբերտ Լեւանդովսկուն

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» մտադիր է ամռանը վաճառել լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն, հաղորդում է Catalunya Radio-ն։ Նպատակը ակումբի ֆինանսական վիճակի կայունացումն է։

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել Լեւանդովսկու բարձր աշխատավարձի ծախսից։ Այս մրցաշրջանում Լեւանդովսկում եկամուտը կատալոնական ակումբում կհասնի 26 միլիոն եվրոյի, իսկ հաջորդ մրցաշրջանում կկազմի 32 միլիոն եվրո։

Transfermarkt-ը 35-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում