13:16  ,  18 հուլիսի, 2012

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՊՍՎ

Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի եւ «Հերենվենի» կիսապաշտպան Լուսիանո Նարսինգը կարիերան կշարունակի ՊՍՎ «Էյնթհովենում»:

21-ամյա հոլանդացին հինգ տարվա պայմանագիր է կնքել ՊՍՎ-ի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«ՊՍՎ-ն մեծագույն ակումբ է: Վստահ եմ, որ շատ արագ կհարմարվեմ նոր կոլեկտիվին: Ես չէի կարող չընդունել այս առաջարկը: Նախ ցանկանում են հանդես գալ հոլանդական սուպերակումբում, իսկ հետո տեղափոխվել ավելի բարձրակարգ առաջնություն: Շատ ուրախ եմ, որ տեղափոխվեցի ՊՍՎ»,- Նարսինգի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Հոլանդիայի ավարտված առաջնությունում Նարսինգը «Հերենվենի» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով ութ գոլի եւ 20 գալային փոխանցման հեղինակ: Նա երկու հանդիպում է անցկացրել Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում