09:10  ,  18 հուլիսի, 2012

Կասիլյասն իր մարզաշապիկը նվիրել է հիվանդ երեխային

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը հանդիպել է աուտիզմով հիվանդ վենեսուելացի մի տղայի, տեղեկացնում է as.com-ը:

Էմանուելն Արքայական ակումբի 31-ամյա դարպասապահի մոլի երկրպագուներից է: Նա Կասիլյասին նվիրել է իր նկարած նկարներից մեկը, իսկ դարպասապահը հիվանդ երեխային է հանձնել իր մարզաշապիկներից մեկը: Մարզաշապիկի վրա եղել է նաեւ Կասիլյասի ինքնագիրը:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով