22:18  ,  15 հուլիսի, 2012

«Կուբանը» չորս գոլ է խփել ստուգողական խաղում

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Կրասնոդարի «Կուբանը» հուլիսի 15-ին ստուգողական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Արմավիր քաղաքը ներկայացնող «Տորպեդոյի» հետ:

Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող թիմը երկու անգամ առջեւում է եղել հաշվի մեջ, սակայն «Կուբանը» հաղթել է 4:2 հաշվով: Կրասնոդարցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել ռուս կիսապաշտպան Վլադիսլավ Կուլիկը, մեկական անգամ աչքի են ընկել ռումինացի հարձակվող Դանիել Նիկուլաեն ու Ռուսաստանի ազգային հավաքականի թեկնածու Ալեքսանդր Իոնովը, ով 37-րդ րոպեին չի կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

Հայաստանի ազգային հավաքականի ենթահարձակվող Մարկոս Պիզելին «Կուբանի» մեկնարկային կազմում է եղել եւ խաղացել է առանց փոխարինման: «Կուբանում» փորձաշրջան անցնող Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը չի մասնակցել հանդիպմանը:

Ստուգողական հանդիպում

«Կուբան» – «Տորպեդո»՝ 4:2

Կուլիկ, 44, 60, Նիկուլաե, 69, Իոնով, 87 – Կոկորեւ, 21, Վերկանշանսկի, 50  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով