14:06  ,  15 հուլիսի, 2012

«Կուբանը» ձեռք է բերել Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին հարձակվողին

Ֆուտբոլի Սենեգալի ազգային հավաքականի հարձակվող Իբրահիմ Բալդեն իսպանական «Օսասունայից» տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան», տեղեկացնում է «Советский спорт»-ը:

187 սմ հասակ ունեցող 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մանրամասները չեն հրապարակվել, միայն հայտնի է, որ նախորդ տարի նա «Օսասունայի» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր, որում նշված է, որ մինչեւ համաձայնագրի ավարտը սենեգալցուն ձեռք բերելու համար պետք է վճարել 9 միլիոն եվրո փոխհատուցում:

Իբրահիմ Բալդեն 2011 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից» էր տեղափոխվել «Օսասունա»: Իսպանիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 22 խաղի՝ դառնալով յոթ գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ «Կուբան» առաջատար հարձակվող Լասինա Տրաորեն օրեր առաջ պայմանագիր էր կնքել Մախաչկալայի «Անժիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով