20:22  ,  13 հուլիսի, 2012

«Բավարիայի» խաղացողը տեղափոխվեց «Սպորտինգ»

Լիսաբոնի «Սպորտինգը» պաշտոնապես հայտարարել է Խորվաթիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դանիել Պրյանիչին ձեռք բերելու մասին:

Հուլիսի 13-ին խորվաթ ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել պորտուգալական ակումբի հետ: 30-ամյա պաշտպանը «Սպորտինգ» տեղափոխվեց ազատ գործակալի կարգավիճակով:

Պրյանիչը 2009 թվականին հոլանդական «Հերենվենից» էր տեղափոխվել «Բավարիա»: Բունդելսիգայի ավարտված առաջնությունում մասնակցել է յոթ խաղի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում