11:43  ,  13 հուլիսի, 2012

«Ռեալի» կիսապաշտպանը պայմանագիր կնքեց «Գալաթասարայի» հետ

Ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Համիթ Ալթինթոփը հուլիսի 12-ին պաշտոնապես դարձել է Ստամբուլի «Գալաթասարայի» խաղացող:

29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Թուրքիայի չեմպիոնը Մադրիդի «Ռեալին» կվճարի երեք միլիոն եվրո, հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Ալթինթոփը 2011 թվականին Մյունխենի «Բավարիայից» էր տեղափոխվել «Ռեալ»: Իսպանիայի ավարտված առաջնությունում նա Արքայական ակումբի կազմում անցկացրել է հինգ հանդիպում եւ դարձել է մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում