10:37  ,  6 հունվարի, 2017

Ռիյադ Մահրեզը՝ 2016թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ

Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» եւ Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը ճանաչվել է 2016թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Եզրափակիչ եռյակի քվեարկությունում Մահրեզը ստացել է 361 ձայն՝ հետ թողնելով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գաբոնի հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին (313)  եւ անգլիական «Լիվերպուլի» ու Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեին (186):

Լավագույն մարզիչ է ճանաչվել Պիտսո Մոսիմանեն, որը հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունզի» հետ նվաճել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի գավաթը:

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասել Լոնդոնի «Արսենալի» եւ Նիգերիայի հավաքականի հարձակվող Ալեքս Իվոբիին, ամենախոստումնալի խաղացող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում