14:32  ,  11 հուլիսի, 2012

Արթուր Սարկիսովը հուլիսի 12-ին կարող է տեղափոխվել «Վոլգա»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը կարող է կարիերան շարունակել Նիժնի Նովգորոդի «Վոլգայում»:

25-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Լոկոմոտիվին»: Նախորդ մրցաշրջանում Սարկիսովը վարձավճարով հանդես էր գալիս Յարոսլավլի «Շիննիկում»: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 41 հանդիպան եւ դարձել է ութ գոլի հեղինակ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սարկիսովը հայտնեց, որ հուլիսի 12-ին «Վոլգան» կմեկնի հավաքի: Ֆուտբոլիստի խոսքով՝ նա ցանկանում է հանդես գալ «Վոլգայում» եւ հուլիսի 12-ին կարող է պայմանագիր կնքել ռուսական ակումբի հետ:  

Սարկիսովը հայտնեց նաեւ, որ իր ծառայություններով հետաքրքրվում են ռուսական այլ ակումբներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով