10:28  ,  10 հուլիսի, 2012

Մոուրինյոն օդանավակայանում վիրավորել է «Բարսելոնայի» երկրպագուհուն

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խիստ վիրավորական արտահայտություններ է արել կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուհիներից մեկի հասցեին:

Միջադեպը տեղի է ունեցել Մայամիից Լիսաբոն մեկնող ինքնաթիռում: Տեսնելով Մոուրինյոյին ինքնաթիռի սրահում՝ երկրպագուհին իր ամուսնու հետ միասին բղավել է՝ «Առա՛ջ, Բարսելոնա»:

Պորտուգալացի մարզիչին դուր չի եկել դա, եւ նա որոշել է օդանավակայանում սպասել «Բարսելոնայի» երկրպագուհուն:

«Մոուրինյոն կանգնեցրեց ինձ եւ ասաց, որ ես խոզ եմ եւ պոռնիկ: Նա ասաց, որ կծեծեր ինձ, եթե ես ամուսնացած չլինեի: Պատկերացնում եմ, թե ինչպես նա իրեն կդրսեւորեր, եթե ես ավելին ասած լինեի»,- «Բարսելոնայի» երկրպագուհու խոսքը փոխանցում է insidespanishfootball.com-ը:

Այնուամենայնիվ, որոշ լրատվամիջոցների համաձայն՝ Մոուրինյոն մինչեւ օրս գտնվում է Մեքսիկայում եւ այնտեղից կմեկնի հուլիսի 13-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով