09:59  ,  9 հուլիսի, 2012

Բեքհեմն ու Անրին` MLS-ի հավաքականում

Դեւիդ Բեքհեմն ու Տիերի Անրին ընդգրկվել են MLS-ի հավաքականում, որը հուլիսի 25-ին Պենսիլվանիա նահանգի Չեսթեր քաղաքի PPL Park («Ֆիլադելֆիա Յունիո» ակումբի ստադինոնն է) «Բոլոր աստղերի խաղում» կհանդիպի «Չելսիի» հետ:

MLS-ի կազմը ընտրել են երկրպագուները: Սակայն վերջնական կազմը կարող է տարբերվել նախնականից:  MLS-ի թիմի մարզիչը կլինի «Դի Սի Յունայթեդի» մարզիչ Բեն Օլսենը, որն էլ կընտրի վերջնական կազմը, հաղորդում է sports.yahoo.com-ը:

MLS-ի հավաքական
Դարպասապահ. Նիլսեն («Կանզաս Սիթի»)
Պաշտպաններ. Բեյտաշուր («Սան Խոսե»), Քոլին («Կանզաս Սիթի»), Դե Մերիտ («Վանկուվեր»), Պիրս («Նյու Յորք»)
Կիսապաշտպաններ. Բեքհեմ («Լոս Անջելես»), Դե Ռոսարիո («Դի Սի Յունայթեդ»), Դոնովան («Լոս Անջելես»), Զուսի («Կանզաս Սիթի»)
Հարձակվողներ: Անրի («Նյու Յորք»), Վոնդոլովսկի («Սան Խոսե»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով