21:51  ,  5 հուլիսի, 2012

Եվրոպայի լիգա. «Շիրակը» հաղթեց Չեռնոգորիայում

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Գյումրիի «Շիրակը» հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի լիգայի 2012/2013թթ. մրցաշարում:

Որակավորման առաջին փուլի առաջին խաղում գյումրեցիները նվազագույն հաշվով առավելության հասան Չեռնոգորիան (Մոնտենեգրո) ներկայացնող «Ռուդարի» նկատմամբ:

Նիկշիչիի «Գրադսկի» ստադիոնում կայացած հանդիպման միակ գնդակը 71-րդ րոպեին խփեց «Շիրակի» սենեգալցի կիսապաշտպան Լի Լամին Յորոն: «Շիրակի» կազմում դեղին քարտի արժանացան Լամին Յորոն, Տիգրան Դավթյանը, Կարեն Մուրադյանը, Ֆոֆանա Բեկոն ու Արմեն Տիգրանյանը:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին Գյումրիի քաղաքային ստադիոնում:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Ռուդար» - «Շիրակ»՝ 0:1

Լի Լամին Յորո, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով