21:02  ,  5 հուլիսի, 2012

Ումբլդոնում հաղթելու դեպքում Ռադվանսկան կգլխավորի WTA-ի վարկանիշային աղյուսակը

Աշխարհի երրորդ ռակետ, լեհ Ագնեշկա Ռագվանսկան թենիսի Ումբլդոնի մրցաշարի եզրափակիչում հաղթելու դեպքում WTA-ի վարկանիշային աղյուսակում կշրջանցի ռուս Մարիա Շարապովային ու բելառուս Վիկտորիա Ազարենկոյին եւ կբարձրանա առաջին տեղ:

Եթե Ռադվանսկան պարտվի եզրափակիչում, առաջին ռակետի կոչումը կվերադարձնի Վիկտորիա Ազարենկոն, ով այս պահին երկրորդն է, հաղորդում է Tennis.com-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին կայանալիք Ուիմբլդոնի կանանց մրցաշարի եզրափակիչում Ագնեշկա Ռադվանսկայի մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով