10:09  ,  5 հուլիսի, 2012

Դավիդ Սիլվա. «Ռեալը» չի հետաքրքրվում իմ ծառայություններով

Որքանով ես գիտեմ, Մադրիդի «Ռեալը» չի հետաքրքրվում իմ ծառայություններով, հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան:

«Վերջին շրջանում լրատվամիջոցները շատ են գրում իմ տեղափոխության մասին: Ինձ հետ ոչ ոքի չի զրուցել Արքայական ակումբից: Նրանց հետաքրքրության մասին ես ոչինչ չգիտեմ: Ես նոր եմ մեկնել հանգստի եւ ցանկանում եմ վայելել այն»,- 26-ամյա Սիլվայի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ վերջերս «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն իսպանացուն առաջարկել է երկու տարով երկարաձգել մինչեւ 2014թ. նախատեսված գործող պայմանագիրը: Պայմանագիրը երկարաձգելու դեպքում Սիլվան կստանա շաբաթական 220 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում