09:51  ,  5 հուլիսի, 2012

Ուկրաինան 5 միլիարդ դոլար է ծախսել Եվրո-2012-ի անցկացման համար

Ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության անցկացման համար Ուկրաինան ծախսել է մոտ 5 միլիարդ դոլար, եւս մեկ միլիարդ դոլար վերադարձվել է պետական գանձարան: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Բորիս Կոլեսնիկովը: Նրա խոսքով՝ Եվրո-2012-ի ընթացքում Ուկրաինա է ժամանել 1.8 միլիոն մարդ:

«Ուկրաինա ժամանելու համար մեկ մարդը միջինը ծախսել է մոտ 400 եվրո՝ գումարած մնացած ծախսերը: Եվրո-2012-ը մեզ վերադարձրել է մեկ միլիարդ դոլար, եւ դա այն դեպքում, երբ ընդհանուր ծախսերը կազմել են մոտ հինգ միլիարդ դոլար»,- փոխվարչապետի խոսքը փոխանցում է «Украинская Правда»-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով